Թուրքական Մամուլ

20.09.2023

2039819
Թուրքական Մամուլ

Վաթան «Էրդողան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դարձել է 5 երկրների քաղաքական ռազմավարությունների մարտադաշտը»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում 78-րդ Գլխավոր ասամբլեայի քննարկումների մասնակիցներին ուղղված իր ելույթում կրկնել է ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու իր կոչը՝ ասելով, որ աշխարհը 5-ից մեծ է։  Էրդողանն ասել է.«Անվտանգության խորհուրդն այլևս համաշխարհային անվտանգության երաշխիքը չէ, այն դարձել է 5 երկրների քաղաքական ռազմավարությունների բախում»։

Սթար «Թուրքիայից հայտարարություն Ղարաբաղում ռազմական գործողության մասին»

Թուրքիան հայտարարություն է տարածել՝ կապված քույր երկրի՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղում իրականացված հակաահաբեկչական գործողության հետ։ Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանը պետք է ձեռնարկեր այն միջոցները, որոնք անհրաժեշտ համարեց իր ինքնիշխան տարածքում»։

Սաբահ «Թուրքիայի դարը Նյու Յորքի փողոցներում»

«Թուրքիայի դար»-ը ներկայացվել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում Հանրապետության 100-ամյակի միջոցառումների շրջանակում, որոնք իրականացվել են Նախագահության հաղորդակցության տնօրինության համակարգմամբ։


Պիտակներ: #Սաբահ , #Վաթան , #Սթար

Այս թեմայով լուրեր