Թուրքական Մամուլ
09․06․2023

Սաբահ․ «Նոր դարաշրջանի առաջին Ազգային Անվտանգության Խորհրդում ահաբեկչության դեմ պայքարի շեշտադրում»
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ երեկ մայրաքաղաք Անկարայում կայացած Ազգային անվտանգության խորհրդի (MGK) նիստից հետո տարածված հայտարարության մեջ ուշադրություն է դարձվել ահաբեկչության դեմ պայքարին։ Հայտարարության մեջ ասվում է. «Ընդգծվել է, որ նույն վճռականությամբ պետք է ձեռնարկվեն նաև նոր ժամանակաշրջանում մեր երկրի անվտանգության, խաղաղության և բարեկեցության ապահովմանն ուղղված քայլերը։
Վաթան․ «Հաքան Ֆիդանի ցնցող վերլուծություն գերմանական RND-ից»
Գերմանական Redaktions Netzwerk Deutschland (RND) լրատվամիջոցը վերլուծություն է գրել նոր արտգործնախարար Հալան Ֆիդանի համար։ «Մարդը, ով ամեն ինչ գիտի. Հաքան Ֆիդանը Թուրքիայի նոր արտգործնախարարն է» վերնագրված RND-ն օգտագործել է հետևյալ արտահայտությունը․ 13 տարի «MIT»-ի ղեկավարությունից հետո հազիվ թե որևէ մեկը գիտի այնքան գաղտնիքներ, որքան Ֆիդանը: Սա նրան դարձնում է Թուրքիայի ամենահզոր մարդկանցից մեկը»։
Սթար․ «Թուրքիայի արտահանումն աճել է»
Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալներից կազմված տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի արտահանումն այս տարվա 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,2 տոկոսով և հասել 102 մլրդ 520 մլն դոլարի։