Թուրքական Մամուլ

06.06.2023

1996013
Թուրքական Մամուլ

Սաբահ «Նախարար Յաշար Գյուլերը. «Մենք կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, մինչև չեզոքացնենք վերջին ահաբեկչին»

Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երեկ իր հայտարարության մեջ ասել է. «Մենք կշարունակենք պայքարել բոլոր տեսակի ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք սպառնում են մեր երկրի խաղաղությանը և անվտանգությանը, քանի դեռ չեզոքացնենք վերջին ահաբեկչին»։

Հյուրրիյեթ «Նախարար Ֆիդան. Շնորհակալ եմ իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար»

Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի պաշտոնից ԱԳ նախարար նշանակված Հաքան Ֆիդանը երեկ հանձնման արարողության ժամանակ իր ելույթում ընդգծեց ազգային արտաքին քաղաքականությունը և ասաց. «Շնորհակալ եմ իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար»։

Յենի Շաֆակ «Իբրահիմ Քալընը դարձավ MIT-ի ղեկավար»

Կապի տնօրինությունը հայտարարել է, որ Իբրահիմ Քալընը նշանակվել է Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար։  Հայտարարության մեջ ասվել է․ «Մեր նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարոն Իբրահիմ Քալընին նշանակել է Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար»։



Այս թեմայով լուրեր