Թուրքական Մամուլ

02.06.2023

1994548
Թուրքական Մամուլ

Հաբերթուրք «Հայտնի են դարձել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները»

Ընտրությունների բարձրագույն խորհրդի նախագահ Ահմեթ Յեները հրապարակել է մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները։ Եները ասել է, որ, նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձայների 52,18 տոկոսը իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է ձայների 47,82 տոկոսը։

Հյուրրիյեթ «Չավուշօղլուի կոչը Շվեդիային»

Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ «կատարել Եռակի հուշագրից բխող ձեր պարտավորությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում»։

Սթար «133 երկիր ասաց Թյուրքիյե»

2022 թվականին արտասահմանում թուրքական ընկերությունների կողմից ձեռնարկված պայմանագրային աշխատանքները գերազանցել են 19,1 միլիարդ դոլարը։ Պայմանագրային աշխատանքներ են իրականացվել 133 տարբեր երկրներում։ Ամենաշատ բիզնես ունեցող տարածաշրջանը եղել է Անկախ Պետությունների Համագործակցությունը և Եվրոպան։



Այս թեմայով լուրեր