Թուրքական Մամուլ
31․05․2023

Սթար․ «Էրդողան․ Աշխատելու ենք, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը տիրեն»
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի պալատների և ապրանքների բորսաների միության 79-րդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ ունեցած իր ելույթում ասել է. «Մենք ավելի շատ նախաձեռնողականություն կցուցաբերենք մեր անմիջական շրջակայքում առկա ճգնաժամերը լուծելու հարցում և կաշխատենք ապահովելու, որ մեր տարածաշրջանում տիրեն խաղաղությունն ու կայունությունը: Մեր դիվանագիտական հարաբերություններով կամրապնդենք նաև մեր տնտեսական և առևտրային համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ»։
Հաբերթուրք․ «Արեւելյան Սեւծովյան տարածաշրջանից 4 ամսում արտահանվել է 28,5 մլն դոլարի թուրքական սաղմոն»
Արևելյան Սևծովյան տարածաշրջանից թուրքական սաղմոնի արտահանումը հունվար-ապրիլին աճել է 227 տոկոսով և հասել 28 միլիոն 479 հազար 226 դոլարի։
Հյուրրիյեթ․ «Քարայսմայիլօղլու. 3-րդ գնացքների հավաքածուն նախատեսվում է պատրաստ լինել այս տարվա 3-րդ եռամսյակում»
Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն հայտարարել է, որ մայիսի 27-ին մեկնարկած ազգային գնացքի վերաբերյալ 3-րդ գնացքի գործարանային փորձարկումները շարունակվում են ու ասաց․ «Նախատեսվում է այս տարվա երրորդ եռամսյակում պատրաստ լինել ուղեւորափոխադրումների»։