Թուրքական Մամուլ

23.05.2023

1989686
Թուրքական Մամուլ

Վաթան «Նյու Յորքում հարձակում Թյուրքևիի շենքի վրա»

Թյուրքևիի շենքը, որտեղ տեղակայված են ՄԱԿ-ում Թյուրքիյեյի մշտական ​​ներկայացուցչությունը և ԱՄՆ-ում  Նյու Յորքի գլխավոր հյուպատոսությունը, հարձակման է ենթարկվել։ Անհայտ անձը, ձեռքին երկաթե լոմբը, կոտրել է Թյուրքևիի շենքի ստորին հարկի ապակիները, որտեղ քվեարկություններ էին անցկացվում Թյուրքիյեյի նախագահական ընտրությունների համար։ Հարձակման փաստով հետաքննություն է սկսվել։

Սթար «Էրդողանը ԱՄՆ-ին. Գտե՛ք այս ահաբեկչին»

ախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ PKK-ի կողմնակիցները հարձակվել են ընտրողների վրա, ովքեր քվեարկել են Եվրոպայում Թյուրքիյեյի ընտրությունների համար, և այժմ ԱՄՆ-ում ջարդել են Թյուրքևիի պատուհանները։ Դիմելով ԱՄՆ իշխանություններին՝ Էրդողանն ասել է.«Դուք պետք է գտնեք այս ահաբեկչին, ով կոտրել է թյուրքևիի ապակիները»։

Սաբահ «Աշխատանքները շարունակվում են սիրիացիների անվտանգ վերադարձի համար»

«Արդարություն և բարգավաճում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ մինչ այժմ քաղաքացիական պատերազմից փախած 550 հազար սիրիացիներ վերադարձել են իրենց երկրներում ստեղծված անվտանգ գոտիներ։ Շեշտելով, որ աշխատանքը շարունակվում է սիրիացիների անվտանգ և կամավոր վերադարձն ապահովելու համար՝ Քուրթուլմուշն ասել է. «Առաջիկա ժամանակաշրջանում մենք արագ կապահովենք 1 միլիոն սիրիացիների վերադարձը»։


Պիտակներ: #Սթար , #Սաբահ , #Վաթան

Այս թեմայով լուրեր