Թուրքական Մամուլ

23.03.2023

1964089
Թուրքական Մամուլ

Հաբերթուրք «ԷրդողանԹուրքիայի հաջողությունը հացահատիկային միջանցքում բոլորի շուրթերին է»

Սևծովյան հացահատիկային միջանցքի մասին համաձայնագրի վերաբերյալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնավոր հեռուստատեսությանն ասել է. «Թյուրքիյեն միակ երկիրն է, որը մատնանշվում է որպես միջնորդ երկիր ռուս-ուկրաինական պատերազմում։ Թյուրքիյեյի հաջողությունը Սևծովյան հացահատիկային միջանցքի գործում բոլորի շուրթերին է»։

Սթար․ «Թյուրքիյեն դատապարտեց Իսրայելին»

Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Գազայի հատվածից Իսրայելի դուրսբերման և Հորդանան գետի Արևմտյան ափի որոշ անօրինական բնակավայրերի տարհանման վերաբերյալ օրենքում կատարված փոփոխությունները։

Սաբահ․ «Թուրքական նավատորմի հզորությունը կամրապնդի»

Թուրքական պաշտպանական արդյունաբերության առաջատար ընկերություններից մեկը՝ ASELSAN-ը, ստորջրյա պաշտպանության համակարգերի իր փորձով, Թյուրքիյեյի ռազմածովային ուժերի համար մշակել է «ինքնավար ստորջրյա մեքենա», որը լուռ շարժվում է դեպի իր թիրախը ստորջրյա։



Այս թեմայով լուրեր