Թուրքական Մամուլ
22.03.2023

Սաբահ․ «Զարգացման ճանապարհի նախագիծ Թուրքիայի և Իրաքի միջև»
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ Սուդանիի հետ։ Ընդգծելով, որ Բասրայից Թյուրքիյե ձգվող Զարգացման ճանապարհի նախագիծը կիրականացվի՝ Էրդողանն ասել է. Ես հավատում եմ, որ մենք կվերափոխենք Զարգացման ճանապարհի ծրագիրը մեր տարածաշրջանի նոր Մետաքսի ճանապարհի»։
Հաբեր Թուրք․ «Թյուրքիյեն իր մտահոգությունները փոխանցել է Իսրայելին»
Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Արտահայտելով իր խորը մտահոգությունը Հորդանան գետի Արևմտյան ափում աճող հարձակումների և բռնությունների առնչությամբ՝ Էրդողանը նշել է, որ կարևոր է թույլ չտալ սադրանքներ և սպառնալիքներ՝ ուղղված Մասջիդ Ալ-Աքսայի պատմական կարգավիճակին և հոգևորությանը։
Հյուրրիյեթ․ «Ժողովրդական դաշինքի թեկնածուն Էրդողանն է»
Մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների համար ներկայացվել է նախագահ Էրդողանի թեկնածությունը։ Ժողովրդական դաշինքի Արդարություն և Բարգավաճում կուսակցության և Ազգայնական շարժում կուսակցության ներկայացուցիչները համատեղ դիմել են Գերագույն ընտրական հանձնաժողով՝ Էրդողանի նախագահի թեկնածության համար։
Յենի Շաֆակ․ «Սոֆիայի տաճարը լվացվել է վարդաջրով»
Մեկ օր է մնացել Ռամադան ամսին՝ 11 ամսվա սուլթանին։ Միլիոնավոր մուսուլմաններ այս երեկո կկատարեն առաջին թարավին, իսկ Ռամադանը կսկսվի գիշերը արթնանալու առաջին սահուրով: Մզկիթները նույնպես պատրաստ են օրհնված կլիմայի համար, որին անհամբեր սպասում են: Ստամբուլի հոգևոր կենտրոնները, Սուրբ Սոֆիայի և Էյուփ Սուլթանի մզկիթները լվացվել են վարդաջրով և պատրաստվել Ռամադանին։