Թուրքական Մամուլ

17.03.2023

1961222
Թուրքական Մամուլ

Հաբեր Թուրք «Արդարություն և Բարգավաչում կուսակցության և Ազգային շարժում կուսակցության թեկնածուն Էրդողանն է»

Արդարություն և Բարգավաչում կուսակցության և Ազգային շարժում կուսակցության Թյուրքիյեյի խորհրդարանի խմբերը որոշում են կայացրել՝ կապված Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահի թեկնածու առաջադրելու հետ։

Հյուրրիյեթ «Էրդողան Մեր ազգը չի մոռանա թուրքական պետությունների աջակցությունը»

Նախագահ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում դիմել է թյուրքական աշխարհի առաջնորդներին։ Նշելով, որ թուրքական աշխարհն առաջիններից էր, ով օգնեց փետրվարի 6-ի երկրաշարժերին, Էրդողանն ասել է. «Մեր ազնիվ ժողովուրդը երբեք չի մոռանա ձեր աջակցությունը»։

Սթար «Էրդողան «Մենք փորձում ենք Պուտինին և Զելենսկին վերադարձնել բանակցությունների»

Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իրենք մինչև վերջ կշարունակեն ջանքերը՝ ռուսական և ուկրաինական կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ։ Ընդգծելով, որ իրենք կանոնավոր կապի մեջ են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Էրդողանը ասել է. «Սևծովյան հացահատիկի համաձայնագիրը, որը մենք միջնորդել ենք, և լայնածավալ գերիների փոխանակումը ցույց տվեցին, որ կողմերը կարող են հանդիպել ընդհանուր հողի վրա»։



Այս թեմայով լուրեր