Թուրքական Մամուլ

26.09.2022

1884449
Թուրքական Մամուլ

Յենի Շաֆակ «Էրդողան. Շատ առաջնորդներ այժմ խոսում են տոկոսադրույքների իջեցման առավելությունների մասին»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում իր ելույթում ասել է. «Թյուրքիյեյի տնտեսության մոդելի նպատակն է զարգացնել մեր երկիրը ներդրումների, զբաղվածության և ընթացիկ հաշվի ավելցուկի միջոցով։ Նրանք, ովքեր ամենախիստ քննադատում են մեր երկրի կողմից իրականացվող տնտեսական մոդելը, անցել են մեր կողմը։ «Շատ առաջնորդներ այժմ խոսում են տոկոսադրույքների իջեցման առավելությունների մասին»։

Սթար «Շնորհակալություն է հայտնել Թյուրքիյեյին»

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Էրսին Թաթարը շնորհակալություն է հայտնել ՀԿԹՀ-ի պատմական պայքարում Թյուրքիյեյի Հանրապետության իշխանությունների ցուցաբերած աջակցությանը։

Հյուրրիյեթ «Մեծ սադրանք Հունաստանից Էգեյան ծովում»

Եղել են պահեր, երբ Հունաստանը զրահամեքենաներ է ուղարկել Էգեյան ծովի ոչ ռազմական կարգավիճակի կղզիներ՝ անտեսելով միջազգային իրավունքը։ Թյուրքիյեյի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքերը պարզել են, որ Աթենքը 23 անիվավոր մեքենա է ուղարկել Լեսբոս, իսկ 18 անիվավոր մեքենա՝ Սամոս։



Այս թեմայով լուրեր