Թուրքական Մամուլ

20.09.2022

1882080
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ «Էրդողանի շեշտադրումը կրթության ոլորտում հավասար հնարավորությունների վրա»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Խնամակալության խորհրդում տեղի ունեցած «Կրթության վերափոխման գագաթնաժողովում» իր հայտարարության մեջ շեշտել է կրթության ոլորտում հավասար հնարավորությունների առկայությունը ու ասել է հետևյալը․ «Մեր «Եկեք աղջիկները դպրոց գնանք» քարոզարշավով մենք բարձրացրինք դպրոցականների մակարդակը մինչև 90 տոկոս՝ խրախուսելով մեր աղջիկներին կրթություն ստանալ»:

Յենիշաֆակ «Օքթայը արձագանքել է Փելոսիի Հայաստանում արտահայտություններին»

Փոխնախագահ Ֆուաթ Օքթայը կտրուկ է արձագանքել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայաստանյան հայտարարություններին։ Օքթայը ասեց․ Փելոսիի, «պատմական և ընթացիկ փաստերի հետ անհամատեղելի, բարի կամքից բացարձակապես զուրկ, կողմնակալ տեսակետ արտացոլող և դիվանագիտական ​​ջանքերը սաբոտաժի ենթարկող հայտարարությունները երբեք ընդունելի չեն»:

Սաբահ «Մրցանակ Էմինե Էրդողանին ԱՄՆ-ում»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ առաջին տիկին Էմինե Էրդողանը Նյու Յորքում կայացած արարողության ժամանակ ԱՄՆ մահմեդական կազմակերպությունների խորհուրդի կողմից ստացել է «Միջազգային նվաճումների և հասարակության մեջ ներդրման մրցանակը», որը տրվել է մուսուլման կանանց սոցիալական նախագծերի, կրթության, շրջակա միջավայրի և մարդասիրական օգնության ոլորտներում։



Այս թեմայով լուրեր