Թուրքական Մամուլ
05․08․2022

Աթար․ «Նախարար Չավուշօղլու․ Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք մեր ջանքերը»։
Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեկվա հայտարարության մեջ ասել է.«Թուրքիան չափազանց ինտենսիվ ջանքեր է գործադրում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր։ Մենք կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»։
Յենի Շաֆակ․ «Հացահատիկային միջանցքի հայտարարություն Պեսկովից. Էրդողանի ներդրումը մեծ է»
ՌԴ նախագահի Կրեմլի խոսնակ Դմիրթի Պեսկովը երեկ հայտարարություն է արել՝ անդրադառնալով հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված հացահատիկային միջանցքի համաձայնագրին և ասել. «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ մեծ ներդրում է ունեցել»։
Հյուրրիյեթ․ «Քարաիսմաիլօղլու․ Մեր նպատակն է տիեզերք արձակել Türksat 6A 2023 թվականի երկրորդ եռամսյակում»
Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն ասել է. «Մեր նպատակն է 2023 թվականի երկրորդ եռամսյակում Türksat 6A-ն տիեզերք արձակել։ Երբ 2023 թվականին Türksat 6A-ն տիեզերք արձակենք, Թուրքիան կլինի առաջին 10 երկրներից մեկը, որը տիեզերքում ներկայացված կլինի սեփական արբանյակով»