Թուրքական Մամուլ

13.05.2022

1826537
Թուրքական Մամուլ

Վաթան «Պայթյուն Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա»

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անհայտ անձը կամ անձինք ձեռագործ ռումբով հարձակվել են Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա։ Հարձակման հետևանքով վնաս է հասցվել գլխավոր հյուպատոսության շենքին։ Աղբյուրները հայտնում են, որ հայտնի է դարձել, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել են անջատողական ահաբեկչական կազմակերպության՝ ՊԿԿ-ի հետ կապված կազմավորումները։

Յենի Շաֆակ «Էրդողան. Մենք հպարտ էինք Տոկիոյում, ժամանակն է Փարիզում»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան 87 մարզիկի է ուղարկել Տոկիո-2020՝ այն դարձնելով Պարալիմպիկ խաղերի պատմության մեջ ամենամեծ թվով մարզիկներ ունեցող կազմակերպությունը։ Ընդգծելով, որ թուրք մարզիկները միջազգային առաջնություններում բազմաթիվ մեդալներ են նվաճել՝ Էրդողանն ասեց․ «Հավատում եմ, որ մենք նոր ռեկորդ կսահմանենք թե՛ մարզիկների քանակով, թե՛ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում նվաճած մեդալներով»։

Հաբեր Թուրք «Թուրքիայի քաղաքացիություն ստանալու սահմանաչափն ավելացվել է»

Նախագահի որոշումը, որով անշարժ գույք ձեռք բերելով Թուրքիայի քաղաքացիության սահմանաչափը 250 հազար դոլարից հասցվել է 400 հազար դոլարի, հրապարակվել է Պաշտոնական տեղեկագրում։ Որոշումն ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց։ Կանոնակարգում կատարված մեկ այլ փոփոխությամբ Թուրքիայի քաղաքացիություն կարող է տրվել այն օտարերկրացիներին, ովքեր մուտք են գործում մասնավոր կենսաթոշակային համակարգ՝ նվազագույնը 500 հազար դոլար կամ համարժեք արտարժույթով ներդրումով և համակարգում կմնան 3 տարի։ Որոշումն ուժի մեջ է մտել այսօրվանից։



Այս թեմայով լուրեր