Թուրքական Մամուլ

21.01.2022

1766261
Թուրքական Մամուլ

Սաբահ «Էրդողանից հայտարարություններ համատեղ մամլո ասուլիսում»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Էլ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածության վերաբերյալ ասեց․«Մեր հույսն է հնարավորինս շուտ հավաքել պարոն (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինին և (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկիին, որպեսզի նրանք ունենան դեմ առ դեմ հանդիպում»:

Հաբեր Թուրք «Չավուշօղլուի արձագանքը Կիպրոսի հունական կողմին»

Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ կապված Կիպրոսի հունական վարչակազմի կողմից անջատողական ահաբեկչական ՊԿԿ-ի այսպես կոչված քաղաքական թեւի՝ ՊՅԴ-ի հունական շրջանում ներկայացուցչություն բացելու թույլտվության հետ կապված ասեց. «Գրասենյակներ բացելը եւ ահաբեկչական կազմակերպություններին հյուրընկալելը կրակի հետ է խաղում: Նրանք թույլ են տալիս այստեղ գրասենյակներ բացել: Եթե վաղը այստեղից Թուրքիային վտանգ լինի, եթե հարձակում լինի կիպրոսցի թուրքերի վրա, մենք կստիպենք նրանց վճարել դրա գինը։ Ծանր գին կլինի, կրակի հետ չխաղան, չհամագործակցեն ահաբեկչական կազմակերպությունների հետ»։

Հյուրրիյեթ «Նախարար Քոջան հայտարարեց, որ այն առաջինն է լինելու աշխարհում»

Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ասել է. «Մենք կսկսենք 1 դոզայի Turkovac պատվաստանյութի ուսումնասիրությունը BioNTech պատվաստանյութի 2 դեղաչափից բացի: ՄՌՆԹ-ի վրա ապաակտիվացված պատվաստանյութը կլինի աշխարհում առաջինը»:



Այս թեմայով լուրեր