Թուրքական Մամուլ

20.01.2022

1765602
Թուրքական Մամուլ

Վաթան «ԷրդողանTURKOVAC-ի շնորհիվ մենք ինքներս մեզ ավելի վստահ ենք նայում»

Կառավարության նիստից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհը շարունակում է դժվար օրերի միջով անցնել կորոնավիրուսային համաճարակի նոր ալիքի ներքո ու ասեց․ «Մեր առողջապահական համակարգն ի վիճակի է բավարարելու համաճարակի դեմ պայքարի բոլոր տեսակի կարիքները՝ սկսած հիվանդանոցից եւ ինտենսիվ թերապիայից մինչև պատվաստում։ Մեր TURKOVAC պատվաստանյութի շնորհիվ մենք այժմ ավելի վստահ ենք նայում մեզ»:

Յենի Շաֆակ«Նախագահ Էրդողանը կմեկնի Ուկրաինա»

Նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընն ասեց. «Թուրքիան պատրաստ է ստանձնել ցանկացած դեր, որը կարող է խաղալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը նվազեցնելու համար: Մենք դա անում ենք եւ որպես Ռուսաստանի ու Ուկրաինայի բարեկամ երկիր, եւ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից։ Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում նախագահ Էրդողանը կմեկնի Ուկրաինա՝ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ»։

Հյուրրիյեթ․ «Արեւելյան միջերկրածովյան հայտարարությունը Շենթոփից»

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը Արեւելյան միջերկրածովյան խողովակաշարի (EastMed) նախագծի մասին ասեց․ «Մենք ի սկզբանե կարծում էինք, որ այս նախագիծը կոմերցիոն չէ: Ի սկզբանե ասել ենք, որ նման նախագիծը չի կարող իրականացվել քաղաքական նպատակներով՝ զուտ Թուրքիայի նկատմամբ թշնամաբար տրամադրվելու տեսանկյունից»։



Այս թեմայով լուրեր