Թուրքական Մամուլ

14.01.2022

1762646
Թուրքական Մամուլ

Վաթան « Էրդողան մնում է մեր ռազմավարական առաջնահերթությունը»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասեց․  Հուսով ենք, որ Եվրամիությունը 2022 թվականին կազատվի ռազմավարական կարճատեսությունից եւ ավելի համարձակ կգործի Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում։ Աշխարհագրական, պատմական ու մարդկայնորեն եվրոպական մայրցամաքի մաս լինելով՝ Թուրքիան հավատարիմ է ԵՄ-ին լիիրավ անդամակցության նպատակին։ «ԵՄ-ն մնում է մեր ռազմավարական առաջնահերթությունը»։

Հաբերթուրք «Թուրքիայի առաջին գրպանային Grizu-263 արբանյակը տիեզերք է արձակվել»

Թուրքիայի առաջին գրպանային արբանյակը՝ Grizu-263A, որը մշակվել է Բյուլենթ Էջեւիթ համալսարանի կողմից, հաջողությամբ տիեզերք է արձակվել SpaceX-ի Falcon 9 հրթիռով ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանի արձակման բազայից։

Սաբահ «Նախագահականի հանրության հետ կապերի վարչությունից «Hello Türkiye» քարոզարշավ»

Նախագահականի հանրության հետ կապերի վարչությունը մեկնարկել է «Hello Türkiye» կոչվող արշավը, որպեսզի ավելի արդյունավետ կերպով հայտարարի երկրի ազգային եւ միջազգային անվանումը որպես «Türkiye» միջազգային լրատվամիջոցներում օգտագործելու մասին:



Այս թեմայով լուրեր