Թուրքական Մամուլ

22․10․2021

1723553
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ«Մենք այս 1 միլիարդ 400 միլիոն դոլարն այսպես թե այնպես կստանանք»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անգոլա, Տոգո եւ Նիգերիայից վերադառնալիս ինքնաթիռում գնահատականներ է տվել լրագրողներին եւ պատասխանել օրակարգին վերաբերող հարցերին։ Էրդողանն ասել է. «Մենք մեր այս 1 միլիարդ 400 հազար դոլարը (F-35- երի դիմաց վճարված ԱՄՆ-ին) այս կամ այն ​​կերպ կվերցնենք: Մենք թույլ չենք տա, որ որեւէ կերպ խախտվեն Թուրքիայի իրավունքները»:

Յենի Շաֆակ««swap»ի վերաբերյալ հայտարարություն նախարար Չավուշօղլույից»

Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան եւ Հարավային Կորեան պետք է միասին աշխատեն երկկողմ առեւտուրը կայուն դարձնելու համար ու ասեց․ «Այդ նպատակով մենք կարող ենք օգտագործել մեր ազգային արժույթները մեր առեւտրային հարաբերություններում՝ մեր կենտրոնական բանկերի միջեւ swap համաձայնագրի հիման վրա»։

Հաբեր Թուրք«Առեւտրի նախարար Մուշ. Թուրքիա-Աֆրիկա ապրանքաշրջանառության ծավալը հասել է 25,3 միլիարդ դոլարի

Առևտրի նախարար Մեհմեդ Մուշը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Աֆրիկայի միջեւ տնտեսական հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով ու ասեց. «Թուրքիա-Աֆրիկա ապրանքաշրջանառության ծավալը 2020 թվականին հասել է 25,3 միլիարդ դոլարի՝ 2003 թվականի 5,4 միլիարդ դոլարի դիմաց»։



Այս թեմայով լուրեր