Թուրքական Մամուլ

06․09․2021

1703179
Թուրքական Մամուլ

Սաբահ«ՊՆ հունվարի 1 -ի դրությամբ 1865 ահաբեկիչ է վնասազերծվել»

Պաշտպանության նախարարության (ՊՆ) երեկ տարածած հայտարարության մեջ ասվեց․ «Մեկ ամսվա ընթացքում իրականացվել է 22 ներքին եւ միջսահմանային գործողություն: 2015 թվականի հուլիսի 24-ից ի վեր վնասազերծվել է 18 455 ահաբեկիչ, իսկ այս տարվա սկզբից վնասազերծվել է 1865 ահաբեկիչ»:

Հյուրրիյեթ«Այստարիհանձվեց 143 ահաբեկիչ»

Ներքին գործերի նախարարությունը երեկ հայտարարել է, որ համոզման աշխատանքների արդյունքում ահաբեկչական կազմակերպություն ՊԿԿ-ից փախած եւս մեկ անդամ հանձնվել է անվտանգության ուժերին, այսպիսով այս տարի հանձնվող ահաբեկչական կազմակերպության անդամների թիվը կազմել է 143։

Սթար «Թուրքիան հարեւաններին 8 ամսում 12,5 միլիարդ դոլար արտահանում է կատարել»

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Թուրքիայի արտահանումը հարեւան Բուլղարիա, Իրան, Իրաք, Վրաստան, Սիրիա եւ Հունաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 34.5 տոկոսով եւ հասել 12.5 միլիարդ դոլարի:



Այս թեմայով լուրեր