Թուրքական Մամուլ

07․07․2021

1671610
Թուրքական Մամուլ

Վաթան․ «Մեր թիրախը մինջեւ տոնը բնակչության 70 տոկոսը պատվաստելն է»

Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ասաց, որ իրենք նպատակ ունեն պատվաստել 18 տարեկանից բարձր մոտ 62 միլիոն քաղաքացիների 70 տոկոսը, որոնք պետք է պատվաստվեն մինչեւ Ղուրբան Բայրամը (հուլիսի 20-ը), առնվազն մեկ դեղաչափ: Ցանկանում ենք հնարավորինս մեծացնել մեր բջջային թիմերի քանակը, որքան հնարավոր է շուտ հասնել նպատակին եւ ապահովել սոցիալական անձեռնմխելիություն»։

Սթար․ «Թաթար երկու տօներն իրար հետ ենք նշելու»

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության Նախագահ Էրսին Թաթարը նշել է, որ հուլիսի 20-ին կնշեն Կիպրոսի խաղաղության գործողության 47-ամյակը ու ասեց․ «Պատրաստվում ենք արարողություններին հուլիսի 20-ին, որը նաեւ Ղուրբան Բայրամի առաջին օրն է: Հուսով եմ, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա պատվիրակությունը մեզ հետ կլինեն Կիպրոսում այս արարողություններին, եւ մենք միասին կտոնենք երկու տոները »:

Սաբահ․ «Տուրիզմի ոլորտում աշխատողներին Ռուսաստանից նոր թռիչքի ավետիս»

Ռուսաստանի դեպի Թուրքիա թռիչքներ սկսեցնելուց հետո եւս 13 քաղաքներից թրիչքների լուրերն են եկել։ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») հայտարարեց, որ հուլիսի 12-ի դրությամբ դեպի Թուրքիա կանոնավոր եւ կանոնավոր չվերթներ իրականացնող քաղաքներին կավելանան 13 նոր քաղաքներ:

 


Պիտակներ: #Սաբահ , #Սթար , #Վաթան

Այս թեմայով լուրեր