Թուրքական Մամուլ

14․06․2021

1657481
Թուրքական Մամուլ

ՅԵնի Շաֆակ․ « Էրդողան․ ՊԿԿ-ՅՊԳ-ից հիվանդանոց հարձակվելու հաշիվն ենք հարցնելու»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել մեկնելուց առաջ կայացած մամուլի ասուլիսում, Աֆրինի հիվանդանոցի վրա ՊԿԿ-ՅՊԳ ահաբեկչական կազմակերպության հարձակման մասին ասաց. «Ահաբեկչական հարձակումը ներկայացրել է, որ ՊԿԿ-ՅՊԳ-ն ինչպիսի դավաճան եւ վայրենի մի կազմակերություն է։ Մեր երկրում անմեղներին, Սիրիայում խաղաղ բնակիչներին եւ Իրաքում գտնվող մեր քուրդ եղբայրներին ջարդող այս սրիկաների թափած ամեն մի կաթիլ արյան հաշիվը հարցնելու ենք»։

Հյուրրիյեթ․ «Թուրքիայի զինյալ ուժերից Թել Ռիֆաթում գտնվող ահաբեկչական կազմակերպության ծանր հարված»

Աֆրինի հիվանդանոցի վրա ՊԿԿ-ՅՊԳ ի գրոհից հետո թուրք զինվորը Թել Ռիֆաթում հրկիզեց ահաբեկիչների թիրախները: «Պատժի» կրակոցների արդյունքում ոչնչացվեցին 3 այսպես կոչված շտաբային շենքերը, ահաբեկիչների կողմից օգտագործվող ապաստարանն ու դիրքը, իսկ շատ ահաբեկիչներ վնասազերծվեցին:

Սաբահ․ «Աքարից Լիբիայի ուղերձ․ Աշխարհը սա չպետք է մեռանա»

Լիբիա կատարած այցի ժամանակ Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ասաց. Կոտորեցին Լիբիայի ռազմական ակադեմիայի ուսանողներին, հարյուրավոր մարդկանց թաղեցին զանգվածային գերեզմաններում: Այդ մարդկանց ընտանիքները մեծ ճգնաժամի մեջ են: Աշխարհը չպետք է մոռանա սա»։



Այս թեմայով լուրեր