Թուրքական Մամուլ

17.09.2020

1492372
Թուրքական Մամուլ

Հաբեր Թուրք. «Էրդողանից Եվրոպա Արեւելյան Միջերկրականի ուղերց. Արդար եւ կայուն եղեք»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կատարած վիդեո կոնֆերանսում նշել է, թե եթե Արեւելյան Միջերկրականում դրական եւ արդար մոտեցում լինի ապա անհամաձայնությունները կարելի է լուծել երկխոսության միջոցով: Էրդողանը նշել է, թե Եվրոպական երկիրները Արեւելյան Միջերկրականի հարցում պետք է վճրական եւ արդար լինեն, Թուրքիան իրավունքների հարցում մինջեւ վերջ վճրական եւ ակտիվ քաղաքականություն է վարելու:

Յենի Շաֆակ. «Օրուչ Ռեիսի նոր ուղղությունը Մեյսի հարավն է»

Վերջին մեկ ամսում հայտարարված երեք Նավտեքսով Թուրքիայի ծովային տարածքների ամենահարավից սկսելով դեպի հյուսիս ընթացող Օրուչ Ռեիսը խնամարկությունից հետո ուղղությունը դեպի Մեյս կղզու հարավն է լինելու: Նոր Նավտեքի սահմանները Մեյս եւ Հռոդոս կղզու տարածքային ջրերից սկսյալ է լինելու:

Սթար. «Հյուսիսային Մակեդոնիայից Հունաստան Թուրքիայի հետ համագործակցության կոչ»

Հյուսիսային Մակեդոնիայի Վարչապետ Զորան Զաեւը Աթենքի իշխանության Արեւելյան Միջերկրականի հարցում Թուրքիայի հետ համագործակցության կոչ է արել: Տարածաշրջանի երկրների միջեւ հզոր կապերի կարեւորության շեշտող Զաեւը «Խելացի լինենք: Հուսով եմ այս լարվածությունը չի կրկնվելու: Որովհետեւ Թուրքիան ձեր հարեւանն է եւ մեր լավ բարեկամը:»

 



Այս թեմայով լուրեր