Թուրքական Մամուլ

17.06.2020

1437735
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ. «Էրդողան եւ Մերկելը համաձայնվել են Լիբիայի հարցում»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի Վարչապետ Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույց է կատարել: Հեռախոսազրույցում քննարկել են՝ Արեւելյան Միջերկրական եւ Լիբիայի վերջին իրավիճակը, նոր կորոնավիրուսի դեմ պայքարը, համաճարակից հետո կատարել հարկավոր քայլերն ու երկկողմ հարաբերությունները:

Հաբեր Թուրք. «Թուրքիան անվճար առողջապահական ծառայություն տրամադրող հազվադեպ երկրներից է»

Գանձերի եւ Ֆինանսների Նախարար Բերաթ Ալբայրաքը ուշադրություն է դարձրել թէ Թուրքիան անվճար առողջապահական ծառայություն տրամադրող հազվադեպ երկրներից է: Նախարար Ալբայրաքը Թվիթերի իր էջում հրապարակեց. «Մեր ուժեղ տնտեսական կառույցի շնորհիվ մեր բոլոր քաղաքացիներին անվճառ բուժման հնարավորություն տվող հազվադեպ երկրներից մեկն ենք: Ունենք բոլոր ոլորտներում եւ բոլոր պայմաններում ժողովուրդի կողքին լինող ղեկավարման հասկացողություն:»

Յենի Շաֆակ. «Տեղական դեղորայքի աշխատանքները շարունակվում են»

Արդյունաբերություն եւ Տեխնոլոգիայի Նախարար Մուսթաֆա Վարանքը կորոնավիրուսի դեմ տեղական դեղորայք արտադրելու նախագծի շրջանակում Անկարա համալսարանի լաբորատորիայում շարունակվող աշխատանքներն է զննել: Նախարար Վարանքը նշել է, թէ դեղորայքի նախագծի շրջանակում անցել են կենդանիների փորձի փուլին ու կլինիկական փուլ անցնելուց հետո աշխատանքները ավարտվելով հանձնվելու է Առողջապահության Նախարարության:



Այս թեմայով լուրեր