Թուրքական Մամուլ

28.05.2020

1424879
Թուրքական Մամուլ

Վաթան. «Էրդողանը հայտարարեց, սկսում է մայիսի 29-ին»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Ժողովրդավարության եւ ազատությունների կղզու բացման արարողությունում հայտարարել է, թէ Ֆաթիհ նավթ որոնողական նավը մայիսի 29-ին Ստամբուլի նեղուցից անցնելով Սեվծով է մեկնելու:

Հաբեր Թուրք. «Նախարար Վարանք. Արտահանել ենք հազարից ավել շնչառության սարք»

Արդյունաբերության եւ Տեխնոլոգիայի Նախարար Մուսթաֆա Վարանքը երեկ Կայսերիյի Արդյունաբերողների պալատի խորհրդատվության եւ գնահատման ժողովին մասնակցել է վիդեոկոնֆերանսի միջոցով: Վարանքը այստեղ կատարած հայտարարությանը նշել է, թէ Թուրքիան հազարից ավել շնչառության սարք է արտահանել:

Սաբահ. «Ստամբուլի օդանավակայանից եւս մի հաջողություն»

Ստամբուլի օդանավակայանը « LEED Ոսկի» սերտիֆիկատին արժանանալով եւս մի հաջողություն է ձեռք բերել: Ամերիկյան Կանաչ շենք հանձնաժողովը Ստամբուլի օդանավակայանին  կոչելով աշխարհի ամենամեծը  վավերացրել է «LEED» սերտիֆիկատով:



Այս թեմայով լուրեր