Թուրքական Մամուլ

14.05.2020

1417095
Թուրքական Մամուլ

Յենիշաֆակ.«Քոջա.Նախազգուշությունները փուլերով կթուլացվեն»

Առողջապահության Նախարար Ֆահրետտին Քոջան Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի տնօրեն Բժշկ. Հանս Կլուգեյի հետ վիդեոկոնֆերանսի միջոցով երկկողմ հանդիպում է կայացրել: Կլուգեն կորոնավիրուս համաճարակի հանդեպ հաջող պայքարի, միջազգային աջակցության եւ առաջնորդության համար Թուրքիա շնորհակալություն է հայտնել: Քոջան էլ նշել է, թէ այս հաջող շրջանը Թուրքիան այսօր բերել է նորմալացման նախագիծը կիրառելու մակարդակին, որոշ նախազգուշությունները փուլերով եւ հսկողության տակ թուլացվելու են:

Հաբերթուրք. «Նախարար Վարանքից տեղական ախտորոշման սարք»

Արդյունաբերւթյան եւ տեխնոլոգիայի նախարար Մուսթաֆա Վարանքը նշել է, թէ կորոնավիրուսի վաղ ախտորոշելու հնարավորություն տվող PCR-ի այլընտրանքային սարք են զարգացրել ու ասեց. «Օրինակը հունիս ամսին ներկայացնելու ենք:»

Սթար. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Ռեջեր Քելլին ասեց. Թուրքիայում հաջորդ տարի ակնկալում ենք 6 տոկոսի մեծացում»

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Ռոջեր Քելլին նշել է, թէ նավթի գների նվազումը ընթացիկ հաշիվ եւ գնաճում դրական ազդեցություններ է ունենալու ու շարունակեց. «Ակնկալում ենք, թէ հաջորդ տարի Թուրքիայի տնտեսությանը 6 տոկոսի չափսով մեծացում է իրականանալու:»



Այս թեմայով լուրեր