Սեւ ծովում հաջողությամբ շարունակվում է «Türkali -2» հորերի Reservoir-1 փորձարկումը

Սեւ ծովում շարունակվում է «Türkali -2» հորերի Reservoir-1 փորձարկումը՝ օրական 650 հազար խորանարդ մետր հոսքով։

1737059
Սեւ ծովում հաջողությամբ շարունակվում է «Türkali -2» հորերի Reservoir-1 փորձարկումը

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը Թվիթթեր-ի իր գրառման մեջ նշել է, որ հուլիսի 28-ին հաջողությամբ ավարտվել են Türkali-2 հորերի Reservoir-2 եւ Reservoir-3 փորձարկումները։

Տարածաշրջանում Սեւծովյան գազի գործունեության մասին 21 վայրկյան տեւողությամբ տեսագրությունը հրապարակող Դյոնմեզը ասեց․

«2021 թվականի հուլիսի 28-ին Türkali-2 հորերի Reservoir-2 եւ Reservoir-3 փորձարկումը հաջողությամբ ավարտվել է։ Նոյեմբերի 20, 2021 Türkali-2 հորերի Reservoir-1 փորձարկումը շարունակվում է օրական 650 հազար խորանարդ մետր հոսքով։ Սեւ ծովի գազի 2023 թվականի մեր նպատակը պարզ է։ Մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում»։

 



Այս թեմայով լուրեր