Իբրահիմ Էրենը ներկայացրեց ԹՐԹ-ի նոր սերիալները

Թուրքիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության ընկերության Խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Իբրահիմ Էրենը տեղեկացրել է, թե այ սեզոն այնպիսի արտադրություններով հանդես կգան որոնք ոչ միայն կդիտվեն այլեւ հետք կթողնեն:

1494547
Իբրահիմ Էրենը ներկայացրեց ԹՐԹ-ի նոր սերիալները

Էրենը Անադոլու լրատվական գործակալության թղթակցին տեղեկություն է հաղորդել հեռարձակման նոր ժամանակահատվածի և հանդիսատեսին ներկայացված արտադրությունների մասին:

Էրենը նշեց, որ նոր տեսակի կորոնավիրուսի (Կովիդ -19) համաճարակի ընթացքում հանդիսատեսի և ունկնդիրների համար բովանդակություն արտադրելիս նրանք պլանավորել են այն, ինչ կարող էին անել նոր հեռարձակման ժամանակահատվածի համար ու ասեց.

«TRT- ն այս սեզոն է գալիս այնպիսի արտադրություններով, որոնք ոչ միայն կդիտվեն, այլև հետք կթողնեն»:

Էրենը շարունակել է հետեւյալ կերպ.

« Այս սեզոնում մեր պատմական շարքը, որին մեր հանդիսատեսը սպասում է և կարոտում ... Պատմական հեռուստասերիալները հսկայական լսարան ունեն TRT- ի եթերում և կա պահանջ: Թե Թուրքիայում եւ թե աշխարհում կա մեծ պահանջ: Նոր շրջանին եթեր ենք վերադառնում այս սերիալներով: Կան սերիալներ որ երկար ժամանակ է մեր դերասաններն ու վարպետները մեծ ջանք են կատարում: Սրանցից առաջինն է Զարթոնք. Մեծն Սելչուկներ կայսրություն: Մեր այ սերիալում բացի Դիրիլիշ Էրթուղրուլ սերիալում ձեռք բերած հաջողությունից նաեւ պատմում ենք Մեծ Սելչուկների պալատը, ստեղծած քաղաքակրթությունը:»

Հունվար ամսին իսկ «Բարբարոս» սերիալն է հեռարձակվելու ասաց Էրենը ու շարունակեց.

«Մեր ծովագնացության պատմությունը նոր չէ: Հարյուրավոր տարիներ առաջվա է պատկանում: Բարբարոս Հայրետտին Փաշան էլ Օրուչ Ռեիսն էլ նրա ամենակարեւոր կերպարներից են: Մեր երկու կերպարներն էլ այն դարաշրջանի  հերոսներն են երբ Միջերկրականիը դարձել էր Թուրքական լիճ: Զուգաբեր մեր ներկային, Բարբարոսը այնպիսի մի արտադրությունը կլինի որտեղ Կապույտ հայրենիքի նման կդիտենք մեր հերոսներին:

 



Այս թեմայով լուրեր