Կարաիսմաիլօղլու. «Թուրքիան այլեւս ունի արագ գնացք արտադրելու հնարավորություն»

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն տեղեկացրել է, թէ տեղական էլեկտրական գնացքը մինջեւ տարվա վերջը կիջեցվի ռելսերի վրա:

1445517
Կարաիսմաիլօղլու. «Թուրքիան այլեւս ունի արագ գնացք արտադրելու հնարավորություն»
milli tren 2.jpg
milli tren 1.jpg

Կարաիսմաիլօղլուն Սակարյայում առաջին էլեկտրական գնացքի  գործարանի փորձարկումների կատարված արարողությանը կատարած ելույթում նշել է, թէ երկաթգծի տեխնոլոգիայում տեղական եւ ազգային սարքերի արտադրությունը շարունակելու հարցում վճրական են ու շարունակեց.

«Մեր նպատակը Թուրքիան երկաթուղային մեքենայի արտադրությանը կարեւոր կենտրոն դարձնել:»

Կարաիսմաիլօղլուն նշել է, թէ տեղական գնացքների սետերը այնպես են արտադրվել, որ ունեն ժամում մինչեւ 160 կիլոմետր աշխատանքային եւ 176 կիլոմետր դիզայնի արագություն:

Կարաիսմաիլօղլուն տեղեկացրել է, թէ 5 մեքենայից բաղկացած մի սետը ունի ընդհանուր 324 նստարանի հնարավորություն եւ 2-ը առանձնացված է հաշմանդամ ուղեւորների համար:

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը նշել է, թէ արտադրությունը ավարտված նախատիպի 60 տոկոսը տեղեկան արտադրությամբ է պատրաստվել զանգվածային արտադրությունում իսկ նակատեսվում է 80 տոկոսով տեղեկան արտադրությամբ պատրաստել: Նախարարը շարունակեց.

«Նախատիպի ծախսը արտասահմանից մատակարարված նման սարքերի հետ համեմատած 20 տոկոս ավել էժան է: Մեր երկիրը այլեւս ունի արագ գնացք արտադրելու հնարավորություն: Սրանից հետո Թուրքիան կարիք չի ունենալու արտասահմանից գնացք գնելու:»

 



Այս թեմայով լուրեր