Աֆրիկայում 100 տարում առաջին անգամ սեւ հովազի են լուսանկարել

Քենիայում բնախույզ-լուսանկարիչը լուսանկարել է ընձառյուծի հազվագյուտ տեսակի՝ սեւ հովազի:

Աֆրիկայում 100 տարում առաջին անգամ սեւ հովազի են լուսանկարել

Քենիայում բնախույզ-լուսանկարիչը լուսանկարել է ընձառյուծի հազվագյուտ տեսակի՝ սեւ հովազի:

 

Ուիլ Բերար-Լուկասը հայտնել է, որ այս կենդանուն ցականում էր տեսնել մանկության տարիներից ի վեր: Տեղեկություններ ստանալով, որ հովազին նկատել են քենիական Լայկիպիա կոմսությունում, նա Սան Դիեգոյի կենդանաբանական այգու գիտնականների հետ համագործակցելու համաձայնության է հասել եւ մեկնել արշավախմբի հետ:

 

Նա տեղադրել է ֆոտոծուղակներ ու մի քանի լուսաբռնկումներ եւ տեխնիկան մի քանի օր թողել է: Վերադառնալով դիտել է կադրերը եւ աչքերին չի հավատացել: «Մի քանի օր անցավ, մինչեւ գիտակցեցի, որ երազանքս իրականացրել եմ»,- ասել է նա:

 

Հովազի սեւ գույնը հազվագյուտ գենետիկ մուտացիա է, որը հակադիր է ալբինոսությանը: Սեւ հովազի վերջին լուսանկարը կատարվել էր 1909 թվականին:


Պիտակներ: հովազ

Այս թեմայով լուրեր