Հնարավոր կլինի երթեւեկել ժամանակի մեջ. գիտնականներ

Որոշ ուսումնասիրությունների համաձայն, ժամանակի մեջ ճանապարհորդությունը կարող է իրականություն դառնալ:

1094696
Հնարավոր կլինի երթեւեկել ժամանակի մեջ. գիտնականներ

Ավելին, առանձին հետազոտողներ նույնիսկ փորձ էին արել ոտնձգություն կատարել ֆանտաստիկայի սիրահարների համար ամենանվիրական զգացմունքների՝ ժամանակի մեջ ճանապարհորդելու դեմ։

Վերջին ժամանակներին կատարված գիտությունը խոշոր քայլերով բոլոր ուղղություններով առաջ է շարժվում։ Եւ այն, ինչ մի քանի տասնամյակ առաջ անհնար էր թվում, այժմ իրականության է վերածվում։

Միջուկային ֆիզիկոս Միգել Ալկուբյերան ենթադրել է, որ ժամանակի մեջ թռիչքները ամբողջովին իրական կարող են լինել։ Դրա համար պետք է ընդամենը սովորել լույսի արագությունը գերազանցող արագություն զարգացնել, ինչը շատ իրական է։ Նման արագություն զարգացնելու համար անհրաժեշտ է փուչիկի նման մի բան, որը ժամանակի մեքենայի առջեւ կսեղմի տարածությունը, իսկ դրա հետեւում կընդլայնի այն։

Նման դեպքում նավն իր «արագացուցիչի» համեմատ անշարժ կմնա, իսկ տարածությունը, հակառակը, կսկսի փոփոխվել։ Խոսքերով նկարագրելիս այս պարզ գործում միակ խնդիրը էներգիան է, որի աներեւակայելի շատ քանակ է հարկավոր։ Ավելին, տեսաբանը վստահ չէ, որ ողջ տիեզերքում անհրաժեշտ էներգիան գտնվի, թեեւ հակառակն էլ ապացուցել չի ցանկանում։



Այս թեմայով լուրեր