Chrome գովազդային կարեւոր փոփոխություն է կատարել

Google Chrome բրաուզերի նոր տարբերակը ագրեսիվ գովազդը կարգելափակի

1083076
Chrome գովազդային կարեւոր փոփոխություն է կատարել

Google Chrome բրաուզերինորտարբերակըագրեսիվգովազդըկարգելափակի

Հաջորդ ամիս կթողարկվի Google Chrome բրաուզերի նոր տարբերակը, որը հնարավորություն կունենա արգելափակելու օգտատիրոջը զայրացնող գովազդային հայտարարությունները: 

Սպասվում է, որ ամերիկյան ընկերության սեւ ցուցակում են հայտնվելու այն գովազդատուները, որոնք օգտատերերին գրավելու համար օգտագործում են ոչ էթիկական մեթոդներ: Նման կայքերի տերերին Google-ը հնարավորություն կտա մեկ ամսում խախտումները վերացնել: Միաժամանակ, այն դեպքերում, երբ նման գովազդը օգտատիրոջը չի խանգարում, նա հնարավորություն կունենա բրաուզերում արգելափակումն անջատել:

Մասնագետների կարծիքով՝ Google-ի այս նախաձեռնությունը պետք է լուրջ ազդեցություն ունենա համացանցային գովազդի շուկայի վրա, քանի որ աշխարհի երկրների մեծ մասում Chrome-ը մեծ տարբերությամբ առաջատար է մյուս բրաուզերների շարքում:


Պիտակներ: #Chrome , #Google , #բրաուզեր

Այս թեմայով լուրեր