Կենսուրախ երեխաներ

Դեպրեսիվ կանայք կենսուրախ երեխաներ են ունենում

491331
Կենսուրախ երեխաներ

Բազելի համալսարանի շվեյցարացի գիտնականները եվրոպացի գործընկերների հետ եկել են այն եզրակացության, որ դեպրեսիայի հակված կանայք հոգեպես կայուն երեխաներ են ունենում։

Գիտնականները հետազոտել են 100 հղի կնոջ, որոնց մոտ բարեհաջող ծնունդ է գրանցվել։ Այնուհետեւ ուսումնասիրել են նրանց նորածին երեխաներին, որոնց մոտ թքի մեջ կորտիզոլի քանակով չափել են սթրեսի մակարդակը։

Հղի կանայք հարցաթերթիկ են լրացրել, որի մեջ նշել են սթրեսային իրավիճակները, որոնք իրենք վերապրել են։ Երեխաների մոտ գնահատվել է գենի ակտիվությունը, որը խթանում է օքսիտոցին հորմոնի սինթեզը։ Հենց այդ հորմոնն է օգնում ավելի լավ դիմանալ կյանքի դժվարություններին։

Պարզվել է, որ որքան շատ է կնոջ մոտ սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը, այնքան շատ օքսիտոցին է եղել նորածին երեխայի օրգանիզմում։



Այս թեմայով լուրեր