Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 2 հազար 946 մարդ
Մարոկկոյում տեղի ունեցած 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 2 հազար 946 մարդ, մոտ 50 հազար տուն ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է։

Մարոկկոյի թագավորական արքունիքի գրավոր հայտարարության համաձայն՝ Մուհամեդ VI թագավորի նախագահությամբ տեղի է ունեցել հատուկ խորհրդակցություն՝ ակտիվացնելու երկրաշարժից տուժածների ապաստանի կարիքները բավարարելու և անհրաժեշտ օգնություն տրամադրելու արտակարգ ծրագիրը։
Հայտարարության մեջ նշվում է, որ երկրաշարժից տուժած 5 շրջաններում մոտ 50 հազար տուն ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել է, իսկ պետությունը 30 հազար դիրհամի (մոտ 3 հազար դոլար) հրատապ օգնություն կտրամադրի երկրաշարժից տուժած ընտանիքներին։
Հայտարարության մեջ նշվում էր, որ «140 հազար դիրհամ (մոտ 14 հազար դոլար) ուղղակի ֆինանսական օգնություն կտրամադրվի ամբողջությամբ քանդված տների համար, իսկ 80 հազար դիրհամ (մոտ 8 հազար դոլար)՝ մասնակի քանդված տների համար»։
Սեպտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 23.10-ին, Մարոկկոյում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում է Մարաքեշ քաղաքի Էլ-Հուզ շրջանում։
Բացի Մարաքեշից, երկրաշարժը տուժել է նաև մայրաքաղաք Ռաբաթում և Կասաբլանկա, Մեկնես, Ագադիր և Ֆես քաղաքներում։
Մարոկկոյի ՆԳՆ-ն հայտարարել է, որ, վերջին տվյալներով, երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 2 հազար 946, վիրավորներինը՝ 5 հազար 674։
Այս թեմայով լուրեր

Զինված հարձակում Նիդեռլանդներում՝ 3 մարդ է զոհվել
Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում զինված հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել։