Դյուժարիկ․ Միջուկային զենքի շուրջ աճող լարվածությունը մտահոգիչ է

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտարարել է, որ բոլոր անդամ երկրները պետք է պահպանեն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ կապված Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի ծրագրի հետ։

1965948
Դյուժարիկ․ Միջուկային զենքի շուրջ աճող լարվածությունը մտահոգիչ է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ամենօրյա մամուլի ասուլիսում ասել է, որ միջուկային զենքի շուրջ աճող լարվածությունը մտահոգիչ է։

Նշելով, որ միջուկային ռիսկերը շատ բարձր են՝ Դյուժարիկը ընդգծել է, որ պետք է խուսափել բոլոր տեսակի սխալ հաշվարկներից կամ գործողություններից, որոնք կբարձրացնեն լարվածությունը։

Դուժարիկն ասել է․

«Բոլոր անդամ երկրներից պահանջվում է պահպանել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, նրանք պետք է կատարեն Պայմանագրով նախատեսված պարտականություններն ու պարտավորությունները»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու Ուկրաինայի կոչի վերաբերյալ Դյուժարիկը կիսվել է տեղեկություններով, որ հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հայտարարել է, որ իրենք մարտավարական միջուկային զենք կտեղադրեն Բելառուսում. «Մենք դա կանենք՝ չխախտելով զենքի չտարածման մեր միջազգային պարտավորությունները»,- նա ասաց։

ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը (ԵՄ) հայտարարել են, որ Ռուսաստանի այս որոշումը համարում են «անպատասխանատու»։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նաև խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։



Այս թեմայով լուրեր