Նիգերիայում հրազենային հարձակում՝ 22 զոհ

Նիգերիայի Կացինա նահանգում զինված անձանց հարձակման հետևանքով զոհվել է 22 մարդ։

1959254
Նիգերիայում հրազենային հարձակում՝ 22 զոհ

 

Համաձայն ազգային լրատվամիջոցների՝ զինված անձինք մոտոցիկլետներով հարձակվել են Կացինա նահանգի Կանկարա շրջանում։

Հարձակման հետևանքով զոհվել է 22 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։

Կացինա ոստիկանության խոսնակ Գամբո Իսայան հաստատել է հարձակումները, սակայն զոհերի թվի մասին տեղեկություն չի տրամադրել։

.Իսահը հայտնել է, որ դեպքի վայր են ուղարկվել անվտանգության ուժեր, և դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Որոշ նահանգներում մոտոցիկլետների օգտագործումն արգելվել է երկրում մոտոցիկլետների վրա վերջերս զինված անձանց հարձակումների պատճառով։



Այս թեմայով լուրեր