Ռուսաստանը զգուշացնում է Իսրայելին
Ռուսաստանը զգուշացրել է Իսրայելին, որ Ուկրաինա զենքի առաքումը «կձգեցնի» ճգնաժամը։

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մայրաքաղաք Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրենք երկրները չեն տարանջատում աշխարհագրական սկզբունքով՝ կապված Ուկրաինա զենքի առաքման հետ ու ասեց․
«Բոլոր երկրները, որոնք զենք են առաքում (Ուկրաինա) պետք է հասկանան, որ մենք այդ զենքերը կդիտարկենք որպես օրինական թիրախ Ռուսաստանի զինված ուժերի համար: Մեր դիրքորոշումը հայտնի է: Պետք է ընդունել, որ լրացուցիչ կամ նոր զենքեր ձեռք բերելու ցանկացած փորձ կհանգեցնի ճգնաժամի էսկալացիա։ Բոլորը գիտեն դա, պետք է լինի»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենք «մտածում են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին» և «գործում են Իրանի զենքի արտադրության դեմ»։