Պակիստանում մզկիթի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Երեկ կեսօրվա աղոթքի ժամանակ Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի մզկիթի վրա մահապարտների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի։

Համաձայն ազգային լրատվամիջոցների լուրերի՝ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են երեկ կեսօրվա աղոթքի ժամանակ քաղաքի Ոստիկանության գծերի տարածքում գտնվող մզկիթի վրա մահապարտ հարձակումից հետո։
Իշխանությունները հայտարարել են, որ մահապարտների հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 72-ի, իսկ մոտ 150 վիրավորի բուժումը շարունակվում է։
Խայբեր Պախտունխվայի կառավարությունը նահանգում սգո օր է հայտարարել։
Հատկանշական է, որ հարձակումը, որի պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի թալիբները (TTP) տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱԳ նախարար Բիլավալ Բհուտո Զարդարին այցելում էր Ռուսաստան։
Պակիստանի թալիբները որը վերջերս ավելացրել է իր հարձակումները, նոյեմբերի 28-ին սոցցանցերում հայտարարեց, որ մայիսի 10-ին Իսլամաբադի վարչակազմի հետ սկսված հրադադարը ավարտվել է և որ իր անդամներին հրամայել է հարձակվել անվտանգության ուժերի վրա ողջ երկրում:
Պակիստանը TTP-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն։
Այս թեմայով լուրեր

Կիսիդա Ֆումիոն կհանդիպի Զելենսկու հետ
Ճապոնիայի վարչապետ Կիսիդա Ֆումիոն կայցելի Ուկրաինա և կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Աշխարհում նոռուզի տոնակատարություններ
Իրաքցիները Քիրքուկ քաղաքի կենտրոնում նշել են Նովրոզ տոնը, որը ներկայացնում է գարնան սկիզբը։