Սթոլթենբերգ․ Թույլ չենք տա, որ Պուտինը ՆԱՏՕ-ն ներքաշի Ուկրաինայի պատերազմի մեջ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ թույլ չեն տա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ին ներքաշի Ուկրաինայի պատերազմի մեջ։
1913643

Մայրաքաղաք Բեռլինում կայացած հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ հայտնեց, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված պատերազմը հակասում է միջազգային իրավունքին։
Սթոլթենբերգն ասել է․
«Ձմեռը պատերազմի պատճառով վատանում է, Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում, մենք թույլ չենք տա Պուտինին պատերազմի մեջ ներքաշել ՆԱՏՕ-ին»:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես հայտարարել է, որ իրենք շարունակելու են աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
«Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում». Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է լինի պատերազմի կողմ, որպեսզի համաշխարհային լարվածություն չառաջանա։