Ստոլտենբերգ․ Պուտինը փորձում է ձմեռային սեզոնը որպես զենք օգտագործել Ուկրաինայի դեմ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է ձմեռային սեզոնը որպես զենք օգտագործել Ուկրաինայի դեմ։

Յենս Ստոլտենբերգը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր և վաղը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ համատեղ մամուլի ասուլիս է հրավիրել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ։
Նշելով, որ արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինային աջակցելու հնարավոր ուղիները, Ստոլտենբերգն ասել է.
«Մենք չենք կարող թույլ տալ Պուտինին պարտություն կրել, դա մեսիջ է ուղարկում, որ նպատակներին կարելի է հասնել ուժի միջոցով»:
Սթոլթենբերգն ասել է, որ հավանական է, որ Ռուսաստանը կշարունակի հարձակումները Ուկրաինայի էլեկտրացանցերի, բնական գազի և հիմնական ծառայությունների ենթակառուցվածքների վրա ու շարունակեց․
«Այն փաստը, որ նա դա անում է, երբ մենք մտնում ենք ձմեռ, ցույց է տալիս, որ նախագահ Պուտինը ներկայումս փորձում է ձմեռը օգտագործել որպես Ուկրաինայի դեմ պատերազմի զենք»:
Նախագահ Իոհանիսն ընդգծել է, որ իր երկիրը կշարունակի զգալի ներդրում ունենալ ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության գործում։
Ռուսական զորքերը Ուկրաինայի վրա հարձակում են սկսել փետրվարի 24-ին։