Ուկրաինայում հրթիռային հարձակումների հետեւանքով 6 մարդ է զոհվել, 36-ը՝ վիրավորվել

Ուկրաինայի ազգային ոստիկանության պետ Իգոր Կլիմենկոն հայտարարել է, որ երեկ ռուսական բանակի կողմից իրականացված հրթիռային հարձակումների հետեւանքով 6 մարդ է զոհվել, 36-ը՝ վիրավորվել։

1910383
Ուկրաինայում հրթիռային հարձակումների հետեւանքով 6 մարդ է զոհվել, 36-ը՝ վիրավորվել

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ռուսական բանակը 31 թեւավոր հրթիռ է արձակել մայրաքաղաք Կիևի ուղղությամբ, որոնցից 21-ը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

Ուկրաինայի ազգային ոստիկանության պետ Իգոր Կլիմենկոն հայտարարել է, որ ռուսական բանակը թիրախավորել է 16 կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ հարձակումների հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 36 մարդ։

Ուկրաինական «Ուկրէներգո» էներգետիկ ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական բանակի հրթիռակոծությունների հետևանքով երկրի ողջ տարածքում ջրի և էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել։



Այս թեմայով լուրեր