Զելենսկի. Ռուսաստանը պետք է ահաբեկչական պետություն հռչակվի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջել է Ռուսաստանին «ահաբեկչական պետություն» հռչակել։

1909222
Զելենսկի. Ռուսաստանը պետք է ահաբեկչական պետություն հռչակվի

Վլադիմիր Զելենսկին, ով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ-ԽՎ) 68-րդ Գլխավոր վեհաժողովին մասնակցում էր տեսակոնֆերանսի միջոցով, ՆԱՏՕ-ԽՎ անդամներին ուղղված իր ելույթում ասեց․

«Ռուսաստանը, որն ուղղակի վտանգի տակ է դնում մեր միլիոնավոր մարդկանց կյանքը, հարձակվում է մեր էներգետիկ ենթակառուցվածքների վրա՝ ձմռանը դադարեցնելու մեր ջեռուցման, էլեկտրաէներգիայի և ջրի կարիքները: Ճիշտն այն է, որ ձեր խորհրդարաններում Ռուսաստանը ճանաչեք որպես ահաբեկչական պետություն:»:

Ուկրաինական միջուկային օբյեկտների վրա ցանկացած վտանգավոր հարձակում կազդի բոլոր ազգերի վրա, և որ դա կանխելը բխում է բոլորի շահերից ասել է Զելենսկին ու շարունակել․

«Բոլոր ազգերը ենթակառուցվածքային օբյեկտներում երաշխավորված պաշտպանության կարիք ունեն ռուսական ցանկացած հրթիռներից կամ դիվերսիաներից»:

Ուկրաինայի առաջնորդը, ով նաև պահանջել է իր երկրին տրամադրել բավարար հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգ, «թույլ չտալ, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակվեն, և Ռուսաստանը նոր ուղիներ փնտրի ահաբեկչության սերմեր ցանելու համար»։



Այս թեմայով լուրեր