Հեռախոսազրույց Էրդողանի և Ուլֆ Քրիստերսոնի միջև

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ իրենք կկատարեն Թյուրքիյեյի, Ֆինլանդիայի և իր երկրի միջև ՆԱՏՕ-ին անդամակցելու Եռակի հուշագիրը։

1898302
Հեռախոսազրույց Էրդողանի և Ուլֆ Քրիստերսոնի միջև

Ուլֆ Քրիստերսոնը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Գրառմանը ասվել է․

«Ես անհամբեր սպասում եմ շուտով այցելել Անկարա: Իմ կառավարությունը կկատարի Թյուրքիյեյի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ՆԱՏՕ-ին անդամակցելու Եռակի հուշագիրը»:

Նախագահականի հանրային կապերի վարչությունից կատարված հայտարարությանը տեղեկացրել են, որ նախագահ Էրդողանը և Շվեդիայի վարչապետ Քրիստերսոնը հեռախոսազրույց են ունեցել, և հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թյուրքիյե-Շվեդիա հարաբերությունները։

Նշելով, որ իրենք պատրաստ են Շվեդիայի կառավարության հետ երկկողմ հարաբերությունները զարգացնել բոլոր բնագավառներում, նշվել է, որ Էրդողանը հայտնել է, որ Եռակի հուշագիրը ուղեցույց է լինելու հետագա գործընթացի համար։

Նախագահ Էրդողանը նաև ընդգծել է, որ ընդհանուր շահերից է բխում, որ ահաբեկչական կազմակերպությունները պատանդ վերցնեն Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը և Թյուրքիյեյի հետ երկկողմ հարաբերությունները։



Այս թեմայով լուրեր