Զելենսկի․ Լավ նորություն կա ճակատից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բանակը «արագ և հզոր քայլեր» է կատարել երկրի հարավում՝ հակահարձակման շրջանակներում։

1888530
Զելենսկի․ Լավ նորություն կա ճակատից

Վլադիմիր Զելենսկին սոցցանցերի իր էջերում տարածված իր տեսաուղերձում ասել է, որ «լավ նորություն» կա ճակատից ու ասել է․

«Ուկրաինական բանակը ներկայիս պաշտպանական գործողության շրջանակներում շատ արագ և ուժեղ քայլեր է կատարում մեր երկրի հարավում»։

Զելենսկին հայտարարել է, որ Խերսոնի շրջանի որոշ բնակավայրեր, այդ թվում՝ Զոլոտա Բալկան, Ուկրաինկան և Դավիդիվ Բրիդը, հետ են վերցրվել ռուսական զորքերից։

«Մեր զինվորները կանգ չեն առնում, ժամանակի հարց է, երբ մենք զավթիչին դուրս կքշենք մեր բոլոր հողերից»։

Ուկրաինական բանակը Խարկովի, Խերսոնի և Դոնեցկի մարզերում հակահարձակման է անցել ռուսական ուժերի դեմ։



Այս թեմայով լուրեր