Հեռախոսազրույց՝ Մակրոնի և Զելենսկու միջև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։

1887450
Հեռախոսազրույց՝ Մակրոնի և Զելենսկու միջև

Ելիսեյան պալատի հայտարարության համաձայն՝ Մակրոնը դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիայի շրջանների անօրինական բռնակցումը։

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան վճռական է օգնել Ուկրաինային վերականգնելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև աշխատել եվրոպացի գործընկերների հետ նոր պատժամիջոցների շուրջ։

Հեռախոսազրույցում զրուցակիցները քննարկել են Զապորոժիայի ատոմակայանի իրավիճակը, մինչդեռ Մակրոնը դատապարտել է ատոմակայանի գլխավոր տնօրեն Իհոր Մուրաշովի ձերբակալությունը ռուսական ուժերի կողմից։

Մակրոնն ու Զելենսկին նշել են, որ հրատապ է կարճաժամկետ կտրվածքով ապահովել ուկրաինացի անձնակազմի ռոտացիան, որն ապահովում է այս օբյեկտի շահագործումն ու անվտանգությունը։

Հեռախոսազրույցում Մակրոնը հիշեցրել է Ուկրաինայի հավատարմությունը Զապորոժիայի նկատմամբ իր ինքնիշխանությանը և հայտարարել, որ անհրաժեշտ է աշխատել էլեկտրակայանից ռուս զինվորների դուրսբերման համար։



Այս թեմայով լուրեր