Զելենսկի․ NASAMS-ը հասել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հասել է ԱՄՆ-ի տրամադրած «Մակերևույթ-օդ» ազգային առաջադեմ հրթիռային համակարգը (NASAMS):

1884241
Զելենսկի․ NASAMS-ը հասել է

Վլադիմիր Զելենսկին, որպես CBS News-ի եթերում Մարգարետ Բրենանի հյուր, փոխանցել է փետրվարի 24-ից ընթացող ուկրաինա-ռուսական պատերազմի վերջին զարգացումները։

Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ԱՄՆ Կոնգրեսին՝ Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար Զելենսկին ասել է․

«Մենք վերցրել ենք NASAMS-ը, դրանք հակաօդային պաշտպանության համակարգեր են»:

Նշելով, որ այս համակարգերը բավարար չեն ենթակառուցվածքները, ինչպիսիք են դպրոցներն ու հիվանդանոցները ռուսական հարձակումներից պաշտպանելու համար, Զելենսկին ընդգծել է, որ նրանք պետք է ապահովեն անհրաժեշտ անվտանգություն և ֆինանսական աջակցություն՝ ուկրաինացիներին իրենց տները վերադարձնելու համար։

ԱՄՆ-ին տանկ պահանջող Զելենսկին ասել է․

«Եթե ԱՄՆ-ն ցույց տա իր առաջնորդությունը և մեզ տանկերը, Գերմանիան և եվրոպական այլ երկրներ կհետևեն այս քայլին: Եթե մենք տանկեր գնենք ԱՄՆ-ից, կարծում եմ, եվրոպացի դաշնակիցները նույնպես կօգնեն մեզ փրկել ուկրաինական քաղաքները տանկերի օկուպացիայից:

Ուկրաինայի ղեկավարը նաև մատնանշել է իր երկրի որոշ շրջաններում Ռուսաստանի անցկացրած հանրաքվեները գնահատել է․

«Սրանք վտանգավոր ուղերձ են այն մասին, որ (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինը չի վերջացնի այս պատերազմը»։

Բրենանի «Հավատո՞ւմ եք, որ Եվրոպայում խաղաղություն կլինի, քանի դեռ Պուտինը մնա իշխանության ղեկին» հարցին պատասխանել է․

«Ոչ, դրա պատասխանը մեկն է, և դա ոչ է»:

 



Այս թեմայով լուրեր