Բայդենի ելույթը ՄԱԿ-ում

Միացյալ Նահանգների նախագահ(ԱՄՆ) Ջո Բայդենը ասել է․

1883068
Բայդենի ելույթը ՄԱԿ-ում

«Ռուսաստանը ներխուժելով իր հարեւանին, ցանկանում էր ինքնիշխան պետությունը ջնջել քարտեզի վրայից»։

Ջո Բայդենը մասնակցել է ՄԱԿ-ի  77-րդ Գլխավոր ասամբլեային և ելույթ է ունեցել Նյու Յորքում։

Ելույթի սկզբում անդրադառնալով  փետրվարի 24-ից սկսած Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին Բայդենն ասել է.

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ Ռուսաստանը ցանկանում էր քարտեզից ջնջել ինքնիշխան պետությունը՝ ներխուժելով իր հարեւանը»:

Բայդենը մատնանշել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկ արված հայտարարությունը միջուկային տարբերակի վերաբերյալ ու ասեց․

«Պուտինը հրապարակայնորեն սպառնացել է միջուկային զենքով Եվրոպային՝ բացահայտորեն արհամարհելով միջուկային զենքի չտարածման ռեժիմի ներքո իր պարտականությունները»:

Բայդենն ընդգծել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Իրանին միջուկային զենք ձեռք բերել ու շարունակել է հետևյալ կերպ․

«Չինաստանն աննախադեպ և տագնապալի մակարդակով գնաց միջուկային ծրագրի առանց որևէ թափանցիկության»:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նույնպես ասել է, որ իրենք «շատ լուրջ են վերաբերվում» Վլադիմիր Պուտինի հայտարարությունը միջուկային զենքի կիրառման վերաբերյալ և ուշադիր հետևում են ռուսական միջուկային տեղակայմանը։

Ռուսաստանի նախագահ Պուտինը երեկ պետական ​​ալիքներով հեռարձակվող ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է, որ ինքը մասնակի մոբիլիզացիա է հայտարարել և չի վարանի օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները, երբ անհրաժեշտ լինի՝ նկատի ունենալով միջուկային զենքը։


Պիտակներ: #ելույթ , #ՄԱԿ , #Բայդեն

Այս թեմայով լուրեր