Զելենսկի. Պատերազմը պետք է ավարտվի Ղրիմի ազատագրմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել է Ղրիմից և պետք է ավարտվի Ղրիմի ազատագրմամբ։

1865901
Զելենսկի. Պատերազմը պետք է ավարտվի Ղրիմի ազատագրմամբ

Ռուսաստանին բռնակցված Ղրիմի Նովոֆեդորիվկա ռուսական ռազմաօդային բազայում երեկ տեղի ունեցած պայթյուններից հետո, հայտարարություն է արել Ուկրաինայի Նախագահ Զելենսկին։

Զելենսկին ասել է, որ իր երկրում պատերազմը սկսվել է Ղրիմից ու շարունակել.

«Ղրիմը պատկանում է Ուկրաինային, մենք երբեք չենք հրաժարվի Ղրիմից, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը սկսվել է Ղրիմից, և այն պետք է ավարտվի Ղրիմի ազատագրմամբ»։

Մինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունները շարունակում էին աճել Դոնբասի շրջանում, 7 անգամ անընդմեջ պայթյուններ են հնչել Ռուսաստանին բռնակցված Ղրիմի Նովոֆեդորիվկա ռազմական ավիաբազայում, հայտարարվել է, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել։

Ռուսական զորքերը փետրվարի 24-ին հարձակում են սկսել Ուկրաինայի վրա։

 



Այս թեմայով լուրեր