Ուկրաինայում վատփարանում է խաղաղ բնակչության վիճակը

Հաղորդվում է, որ Ուկրաինայում, որտեղ Ռուսաստանը պատերազմ է հայտարարել փետրվարի 24-ին, վատթարանում է խաղաղ բնակչության վիճակը։

1862954
Ուկրաինայում վատփարանում է խաղաղ բնակչության վիճակը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում ՄԱԿ-ի գլխավոր խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ասել է.

«Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր գործընկերները մեզ ասում են, որ վերջին մի քանի օրերին օդային հարվածների կտրուկ աճ է գրանցվել, հատկապես երկրի հարավում, և որ խաղաղ բնակիչները կանգնած են հսկայական մարտահրավերների առաջ»:

Ստեֆան Դյուժարիկը` կիսվելով հակամարտության գոտում փոքր քաղաքացիական անկլավի հարվածի մասին տեղեկություններով ասել է․

" Մարդասիրական օգնության կազմակերպություններից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 5 վիրավորի վիճակը գնալով վատանում է։ Ամենօրյա ռմբակոծություններում ծանր կորուստներ են գրանցվում։ Անցած 48 ժամվա ընթացքում տասնյակ տներ, մի քանի առողջապահական շենքեր և այլ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ վնասվել և ավերվել են»:

Դյուժարիկը ասաց, որ քաղաքացիական անձանց հասանելիությունն իրենց անհրաժեշտ առողջապահական ծառայություններին նույնպես չափազանց սահմանափակ է ու ասեց․

«Մենք կրկնում ենք մեր կոչերը հակամարտող կողմերին հարգել Ուկրաինայում խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխան»:



Այս թեմայով լուրեր