Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառել 39 բրիտանացիների նկատմամբ
Ռուսաստանը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի 39 քաղաքացիների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի մուտքը երկիր արգելվել է։
1862364

ՌԴ ԱԳՆ-ի գրավոր հայտարարության մեջ հիշեցվել է, որ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի քաղաքական, տնտեսական և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։
Այդ իսկ պատճառով հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցային ցուցակում ընդգրկվել է 39 մարդ՝ Մեծ Բրիտանիայի որոշ քաղաքական գործիչներ, գործարարներ և լրագրողներ, և նշվել է, որ նշված անունների մուտքը Ռուսաստան արգելված է։
Հայտարարությունից հետո հրապարակվել են պատժամիջոցների ցուցակում ընդգրկված 39 անձանց անունները։
Ցուցակում էր նաեւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։