ԱՀԿ հայտարարել է, որ կորոնավիրուսային դեպքերի աճի դեմպերն աճել են

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի աճի տեմպերն աճել են մինչև 30 տոկոս։

1853060
ԱՀԿ հայտարարել է, որ կորոնավիրուսային դեպքերի աճի դեմպերն աճել են

Ժնևում կազմակերպության կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը գնահատել է Covid-19-ի բռնկման հետ կապված վերջին զարգացումները։

Գեբրեյեսուսը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում դեպքերի աճի տեմպերի աճ է նկատվել ԱՀԿ-ի 6 շրջաններից չորսում ու ասեց․

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում Covid-19-ի դեպքերը նախորդ շաբաթների համեմատ աճել են մոտ 30 տոկոսով»։

Ընդգծելով, որ գլոբալ և համազգային քայլեր պետք է ձեռնարկվեն COVID-19-ի դեպքերի այս աճի պատճառների դեմ՝ Գեբրեյեսուսը ասեց․

«Կառավարությունները, գիտնականները, պատվաստանյութ արտադրողները, ԱՀԿ-ն և քաղաքացիները պետք է անեն իրենց բաժինը»:



Այս թեմայով լուրեր