Էմանուել Մակրոնն ասել է որ ուրախ է, թե Թուրքիան միացել է ՆԱՏՕ-ի կոնսենսուսին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ուրախ է, որ Թուրքիան միացել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ դաշինքի կոնսենսուսին։
1850539

Էմանուել Մակրոնը, ով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին ասուլիս էր հրավիրել, ասել է, որ մի քանի շաբաթ առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խոսել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։
Մակրոնը ասել է․
«Ես գոհ եմ, որ Թուրքիան վերջապես միացել է կոնսենսուսին՝ ապահովելու Շվեդիայի և Ֆինլանդիայի ինքնիշխան ընտրության հարգումը»: